Սիրիայում հայերն Ամանորը սկսել են Դամասկոսի հայ եկեղեցում նուռ օրհնելով (լուսանկարներ)
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հայերը Նոր տարին սկսել են Սուրբ Սարգիս Եկեղեցում Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի մատուցած Ամանորի Սուրբ պատարագով և «Հայրապետական մաղթանքով»:
Սուրբ Պատարագի ավարտին սրբազան հայրը կատարել է նռնօրհնեքի արարողություն, որից հետո նուռ է բաժանվել եկեղեցում հավաքված սիրիահայերին՝ յուրաքանչյուրը ընտանիքին՝ մեկ նուռ: