ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Իտալիան հատուկ ուշադրություն կդարձնի ԼՂ հակամարտությանը
ԵԱՀԿ-ի նախագահությունը հունվարի մեկից անցել է Իտալիային, ով պատրաստվում է միջազգային կազմակերպությանը նախ և առաջ իր համար կարևոր «միջերկրածովյան» ուղղություն տալ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
2018 թվականին ԵԱՀԿ իտալական նախագահության հիմնական առաջնահերթությունները կդառնան «Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման ամբողջական քաղաքական աջակցությունը՝ համաձայն Մինսկի համաձայնագրերի և նորմանդական ձևաչափերի բանակցությունների»:
Հատուկ ուշադրություն է նախատեսվում հատկացնել Եվրոպայի այլ խնդրահարույց կետերին՝ Աբխազիայի, Հարավային Օսիային, Լեռնային Ղարաբաղին և Մերձդնեստրին: