Ձեր հավատը շատ ամուր լինի. սահմանում կենաց է ասում Սերժ Սարգսյանը (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը և պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:
Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների, նրանց ընտանիքների, հարազատների` բոլոր այն մարդկանց համար, ովքեր ոգեշնչում են զինծառայողներին իրենց գործը կատարելու, ովքեր որոշակի վաստակ են ունեցել հայրենիքի զինվորների կյանքի ուղու ընտրության և ովքեր շարունակելու են ճիշտ ճանապարհով ուղղորդել վաղվա զինվորներին, սպաներին, գեներալներին: