Ինչպես բեգեմոտը զբոսնեց Երևանում. մի լուսանկարի պատմություն
Դա տեղի ունեցավ հեռավոր 80-ականներին: Հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը մի քանի լուսանկար էր արել կրկեսում, որից հետո նրա մոտ հետաքրքիր գաղափար ծնվեց. իսկ ինչո՞ւ կրկեսի չորքոտանի արտիստներից մեկին չհրավիրել Երևանով զբասնելու:
Այս հարցում նրան օգնեց կրկեսի արտիստ Ստեփան Իսահակյանը, ով բոգոմետին մայրաքաղաքում զբոսանքի հանեց:
«Երևանցիները զարմանքով էին հետևում տեղի ունեցող իրադարձությանը. չէ՞ որ բեգեմոտը գիշատիչ կենդանի է»,- պատմել է Շահբազյանը:
Հենց որ կենդանին բացեց իր մեծ երախը, լուսանկարիչը տեղում անմահացրեց այդ պահը: Էկզոտիկ լուսանկարը պատրաստ էր: