Մխիթարյանն այժմ կդժվարանար հայտնվել Պրեմիեր լիգայի ցանկացած ակումբի կազմում. Շիրեր
Լեգենդար հարձակվող Ալան Շիրերը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին իր հոդվածում քննադատել է «ՄՅՈւ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և Հենրիխ Մխիթարյանին:
«Ասում են, թե ակումբը մարզչի հայելային արտացոլանքն է: Այժմ դա հենց «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է: Ժոզե Մոուրինյոն այժմ լիովին իներտ վիճակում է, նույնը նաև թիմը: Ես չեմ հիշում, թե երբ եմ նրան վերջին անգամ տեսել ժպտալիս: Նա իրեն այնպես է պահում, կարծես ողջ աշխարհն է իր դեմ, չի կարողանում լավագույնը քաղել այն ֆուտբոլիստներից, որոնց ինքն է ձեռք բերել: Մխիթարյանն այժմ կդժվարանար հայտնվել Պրեմիեր լիգայի ցանկացած թիմի կազմում, ոչ միայն «ՄՅՈւ»-ի»,-ասել է նա: