Սիրիայի նախագահը պաշտպանության նոր նախարար է նշանակել
Սիրիայի արաբական հանրապետության պաշտպանության նոր նախարար է նշանակվել երկրի Գլխավոր շտաբի պետ Ալի Այյուբը։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Համապատասխան հրամանը ստորագրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Բացի այդ, պետության ղեկավարը փոխել է արդյունաբերության ու տեղեկատվության հարցերով նախարարներին։
Այդ պաշտոններում նշանակվել են Մուհամմադ Մազին Ալի Յուսեֆը և Իմադ Աբդուլլա Սառան։