Դուբայում կբացվի աշխարհում ամենամեծ երկնաքերը
150մ բարձրությամբ երկնաքերը, որը կնքվել է որպես «Դուբայի շրջանակ», պաշտոնապես բացվելու է այսօր՝ հունվարի մեկին: Այս մասին գրում է Al Arabiya-ն:
Նախագծերի շարքին կարելի է դասել նկարի ահռելի շրջանակի տեսքով կառուցված երկնաքերը, որն իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում:
Այն ներկվել է ոսկեգույն՝ ստանալով է՛լ ավելի վեհաշուք տեսք:
Տպավորիչ նախագծի հեղինակն արգենտինացի ճարտարապետ Ֆերնանդո Դոնիսն է, որի կարծիքով՝ երկնաքերը տարեկան մոտ 2 մլն զբոսաշրջիկ կընդունի: