787 կանչ Երևանում մի գիշերվա ընթացքում. Շտապ օգնություն
Ամանորին Շտապօգնության ծառայությունում արձանագրվել է 787 կանչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Շտապօգնություն ՓԲԸ»-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Հիվանդանոց է տեղափոխվել 141 հոգի։
Նա նշել է, որ սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել։ Պայթուցիկ նյութերի հետևանքով վնասվածք է ստացել 6 հոգի։ Վնասվածծքը եղել է թեթև աստիճանի։
Նշենք, որ նախորդ տարի հւնվարի 1-ին «Շտապօգնություն» ՓԲԸ-ն 732 կանչ էր ստացել: Հոսպիտալացվել էր 132 մարդ: