Մահվան ելքով վրաերթ Երևանում. 57-ամյա կնոջը վրաերթի ենթարկածը փախուստի է դիմել (լուսանկարներ)
Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի 57-ամյա Գոհար Պետրոսյանին:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ավտոմեքենայի վնասված 34 RP103 համարանիշը: Ոստիկանները տեղում պարզեցին, թե ում անվամբ է հաշվառված համարանիշները, և Երևանի ՃՈ պետն ու իր տեղակալները, Շենգավիթի ոստիկանապետն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալը մեկնեցին նշված հասցե:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Թադևոսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի (Ճանապարհատրասպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով:
Շենգավիթի ոստիկանները ՃՈ ծառայողներն ու քննիչները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ 54-ամյա Գագիկ Շադանյանին: Հայտնաբերվել է նաև նրա վարած Opel մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Վրաերթի վայրում մի տղամարդ նշում էր, որ մահացածն իր կինն է, և նշված ավտոմեքենան իրեն էլ է հարվածել: Բարեբախտաբար ինքը ցավ է զգացել միայն ոտքի հատվածում: