Հրդեհ Կաթնառատ գյուղում. Այրվել է մոտ 7 տոննա կուտակած անասնակեր
Հունվարի 1-ին, ժամը 00:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնառատ գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կաթնառատ գյուղի 1-ին փողոցի Վ. Ա.-ին պատկանող տան բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:23-ին, մարվել՝ 04:15-ին:
Այրվել է մոտ 7 տոննա կուտակած անասնակեր: