Հանրապետության հրապարակում ժամեր անց կմեկնարկի տոնական միջոցառումը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22.00-ին, հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ տոնական համերգային ծրագրին մասնակցելու և Ամանորը միասին դիմավորելու համար:
Միջոցառմանը ելույթ կունենան հայկական էստրադայի աստղերը, որոնք կշնորհավորեն մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին գալիք 2018 թվականի կապակցությամբ: Ներկաներին նաև կշնորհավորեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ուղիղ կեսգիշերին երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը: