Հրդեհ Էջմիածին քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում. դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:12-ին:
Մասամբ այրվել է Ս. Գ.-ին պատկանող բնակարանի պատշգամբի դուռը և պահարանը (մոտ 3 քմ), ջերմահարվել՝ պատշգամբի առաստաղը (մոտ 2 քմ):