Մահացած միլիարդատեր սիրեկանին ձերբակալել են կտակը կեղծելու համար
Ֆեն-Շուի մասնագետ Պիտեր Չանը (ավելի վաղ հայտնի որպես Թոնի Չան) դատապարտվել է 12 տարի ազատազրկման' իր միլիարդատեր սիրուհու կտակը կեղծելու համար: 69-ամյա միլիարդատեր կինը' Նինա Վանը, մահացել է 2007 թ. քաղցկեղից: Մահից կարճ ժամանակ անց սկսվեց դատական գործընթաց, որի ժամանակ Չանը և կնոջ հարազատները պայքարում էին նրա հարստությանը տիրանալու համար:
Ֆեն-Շուի մասնագետը փորձում էր ապացուցել 2006 թ. գրված կտակը, ըստ որի` ողջ հարստությունն անցել է իրեն: Իրականում կտակը կեղծ է եղել:
Նինե Վանը 4.2 մլրդ դոլար արժեցող իր կարողությունը 2002 թ. կտակել է իր հարազատներին: