Ինտերն ընդդեմ Լացիոյի խաղը ավարտվել է ոչ-ոքի
Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» հետ:
Հանդիպումն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեին գոլային հնարավորություններ, սակայն խաղի հաշիվը բացել այդպես էլ չհաջողվեց:
Լուչիանո Սպալետիի թիմը չի կարողանում հաղթանակ տոնել Ա Սերիայում 4-րդ խաղն անընդմեջ:
Այս խաղից հետո «Ինտերը» վաստակեց 41 միավոր և ընթանում է երրորդ հորիզոնականում, իսկ «Լացիոն» 37 միավորով 5-րդն է:
«Ինտեր»-«Լացիո»՝ 0:0