Վերաքննիչը մերժել է շոգեբաղնիքը մարմնավաճառներին տրամադրելու գործով մեղադրողի բողոքը
Մարտունի քաղաքում շոգեբաղնիքը մարմնավաճառներին տրամադրելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով մեղադրողի բողոքը Վերաքննիչը մերժել է:
Առաջին ատյանի դատարանն այս գործով ամբաստանյալ Արծրունին դատապարտել էր 2 տարվա պայմանական ազատազրկման: Մեղադրողը Վերաքննիչ էր դիմել՝ պահանջելով բեկանել և փոփոխել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով և նրան զրկել շոգեբաղնիք շահագործելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` 2 տարի ժամկետով: Վերաքննիչն օրերս, սակայն, վճռել է մերժել մեղադրող Կ. Խաչատրյանի վերաքննիչ բողոքը և առաջին ատյանի կայացրած դատավճիռը թողնել անփոփոխ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արծրունը Մարտունի քաղաքում գործող շոգեբաղնիքը 2016թ. հունիսից մինչև սեպտեմբեր պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառների, որտեղ նրանք մեկ անգամվա համար 5 հազար դրամով տարբեր տղամարդկանց հետ ունեցել են սեռական հարաբերություններ: