ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար
Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով
Համապատասխան հրամանագրում ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչում-ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Սարգսի ԴավթյանինՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: