Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը պարգևատրվել է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաամանագրով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Կիմի Եգանյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով։
ՀՀ նախագահի համապատասխան հրաամանագրում ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.՛
Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Կիմի Եգանյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»։