Վարդան Բոստանջյանը և այլ պատգամավորներ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, իր հրամանագրերով ԱԺ մի շարք պատգամավորների պարգեւատրել է Երախտագիտության մեդալով։
Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արայիկ Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար պարգեւատրվել են Երախտագիտության մեդալով: