Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
ՀՀ նախագահի համապատասխան հրաամանագրում ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և գիտակրթական երկարամյա անխոնջ գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։