Մխիթարյանին փոխարինել է Մարսիալը
Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» խաղի 2-րդ խաղակեսին փոխարինել է հարձակվող Անթոնի Մարսիալլը:
Նշենք, որ «Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն մի քանի խաղ չէր ընդգրկում Հենրիխին թիմի հիմնական կազմում: Մխիթարյանը խաղերին դուրս էր գալիս պահեստայինների շարքում:
Հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով 21:30-ին: