ԿԲ փոխնախագահները պարգևատրվել են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ԿԲ փոխնախագահներ Ներսես Երիցյանին և Վախթանգ Աբրահամյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ նախագահի հրամանագրում նշվում է, որ նրանք պարգևատրվում են երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար։