Տիգրան Մուկուչյանը 1-ին աստիճանի մեդալ է ստացել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում է ասվում է․
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Տոլիկի Մուկուչյանին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»