Սերժ Սարգսյանը Տեր Նավասարդ Կճոյանին պարգևատրել է 1-ին աստիճանի շքանշանով
Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված հրամանագրում ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: