Նախագահը Մովսես Հակոբյանի գեներալ-գնդապետի կոչում է շնորհել
ՀՀ Նախագահի հրամանագրով, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում։
Հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հրանտի Հակոբյանին շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում»: