Վրաստանից Հունաստան ուղևորվող օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Բուլղարիայում
Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը, որը W66401 չվերթով ուղևորվել էր Վրաստանի Քութաիսիից Հունական Սալոնիկ, ստիպված վայրէջք է կատարել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիյայի օդանավակայանում՝ կայծակի հարվածից, հայտնում է Life.ru-ն:
Օդանավում շուրջ 170 ուղևոր և անձնակազմի անդամներ կային: Նրանցից ոչ ոք չի տուժել: