Հալաբյան փողոցի բնակարաններից մեկու հայտնաբերվել է 69-ամյա բնակչի դին
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել 1948 թ. ծնված Ս. Բ.-ի դին: