ՀՀ նախագահը պարգևատրել է աշխատակազմի մի խումբ աշխատակիցների
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար, պարգևատրել է ՀՀ նախագահի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնականկայքից, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու Արտակ Անդրեասյանը, նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու Էմանուել Սողոմոնյանը, ՀՀ նախագահի աշխատակազմ արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմինե Գևորգյանը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Դավիթ Հակոբյանը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Կարեն Ազատյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ Նարեկ Ափուջանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմչի ղեկավարի գրասենյակի ավագ օգնական Վերժինե Ոսկանյանը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Վարդան Պետրոսյանը, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Տիգրան Կարապետյանը:
ՀՀ նախագահը պետական կառավարման համակարգու երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով` ՀՀ նախագահի աշխատակազﬕ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանին:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ նախագահի գործերի կառավարչության շահագործման և ծառայությունների բաժնի պարետ Սերվենիկ Ավետիսյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: