Հայտնի են ամանորյա սեղանի առավել վտանգավոր ուտեստները
Անորակ սննդից թունավորվելու վտանգն Ամանորին էլ ավելի է սրվում: ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի գերատեսչությունը հաղորդագրություն է հրապարակել այս հարցով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Կազմակերպության մասնագետների հավաստիացմամբ՝ ավելի վտանգավոր սնունդ է համարվում վարակների առաջացման համար մայոնեզը և թթվասերը, որոնք առավելապես օգտագործվում են աղցաններում, կրեմով ուտելիքները, շաուրման, կոտլետները, ռուլետները, պաշտետները և նմանատիպ ուտեստները:
Բացի այդ, շանս կա վիրուսային վարակներ ձեռք բերելու՝ ճաշացանկում օգտագործելով չլվացված մրգեր և բանջարեղեն:
Խորհուրդ է տրվում գերապատվություն տալ տնական ուտեստին, այլ ոչ թե գնվածին, ինչպես նաև պահպանել սնունդը մեկ օրից ավել չպահելու կանոնը: