Ռոնալդուն «Ռեալ»-ին հայտնել է իր գինը
«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն 2018 թվականի ամռանը վաճառել 100 միլիոն եվրոյից ոչ ավելի գնով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Daily Record»-ին:
Ինչպես նշվում է, պորտուգալացին իրենով հետաքրքրվող «Պարի Սեն-Ժերմեն» և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբներին տեղեկացրել է այն մասին, որ կպայքարի իսպանական ակումբից հեռանալու համար, եթե դա անհրաժեշտ լինի: Ռոնալդուի պայմանագրում, որը նա ստորագրել է 2016թ-ի նոյեմբերին, նշված է մեկ միլիարդ եվրոյի չափով գումարի մասին;;
Հաղորդվում է, որ հարձակվողի և «Ռեալ»-ի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն անդունդին են հասել. պորտուգալացին չի ցանկանում խոսել ակումբի ղեկավարության հետ:
Դեկտեմբերի ութին նա հայտնել էր, որ չի ծնվել այն խաղացողը, որն իրենից ուժեղ կլիներ: