Մոլագարը 24 ժամ բռնաբարել է կնոջը՝ օգտագործելով էլեկտրահարող սարք
Ոստիկանները հնարավոր բռնաբարության մասին կանչով ժամանել են Վիննետ շրջանի տներից մեկը: Այնտեղ նրանք հայտնաբերել են մերկ կնոջ, ում ձեռքերը կապված են եղել: Նա կարողացել է վազել մինչև հարևան տունը, որտեղ տեղի բնակիչն օգնել է նրան և հանել ձեռքերի կպչուն ժապավենը, որով կապված է եղել նրա գլուխն ու վիզը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «People»-ին:
Զոհի խոսքով՝ 39-ամյա Դին Տհուանը իրեն տարել է նրա տուն: Այնտեղ նա կապել է կնոջը և բռնաբարել՝ օգտագործելով էլեկտրահարող զենք: Դա շարունակվել է 24 ժամի ընթացքում, որից հետո հարձակվողը թողել է նրան մենակ նկուղում, որտեղից զոհը կարողացել է փախչել:
Դինը ձերբակալված է եղել և մեղադրվել է բռնաբարության, ազատությունից ապօրինաբար զրկելու, կողոպուտի և հարձակման մեջ՝ ծանր հանգամանքների առկայությամբ: Բացի այդ, խուզարկության ժամանակ նրա տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ մարիխուանա: