Լուկակուի չափազանց մկանուտ լինելն անհանգստացրել է Մոուրինյոյին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անհանգստացած է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի կազմվածքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ինչպես հաղորդում է պարբերականը, Մոուրինյոն ենթադրում է, որ ֆուտբոլիստը չափազանց շատ ժամանակ է անցկացրել մարզասրահում, շատ մկանուտ մասսա է կուտակել, ինչի պատճառով կորցրել է մարզավիճակը:
Օրինակ, Լուկակուն ավելի դանդաղ է դարձել: Բացի դրանից, նվազել է նրա արդյունավետությունը: Վերջին 19 խաղում Լուկակուն ընդամենը չորս գոլի հեղինակ է դարձել:
Ավելի վաղ հաղորդվել է այն մասին, որ Մոուրինյոն 286 միլիոն ֆունտն անբավարար է համարել տրանսֆերների համար: