Արտակարգ դեպք Մեղրիում. Գիշերը մեքենան ավտոտնակում գրեթե ամբողջությամբ այրվել է
Դեկտեմբերի 30-ին, ժամը 01։41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մրգանուշ թաղամասի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մրգանուշ թաղամասի 1-ին փակուղու տներից մեկի հարակից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:08-ին, մարվել՝ 02:12-ին:
Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ), «ՎԱԶ 2106» մակնիշի 34 DO 208 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահն՝ ամբողջությամբ: