Թաիլանդում բանկիրին դատապարտել են 13 հազար տարվա ազատազրկման
Թաիլանդում դատարանը 34-ամյա Պուդիտ Կիտիպրադիլոկային դատապարտել է 13 հազար տարվա ազատազրկման: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով BBC-ին:
Խարդախի զոհերն են դարձել 40 հազար մարդ: Նրանք բանկին մուծել են ավելի քան 162 մլն դոլար: Սակայն դատախազությունը ժամանակին է հետաքրքրվել վարկային կազմակերպության գործունեությամբ և սկսել ստուգումներ: Տղամարդը անօրինական բանկ է կազմակերպել և սկսել մարդկանց առաջարկել երկրում ամենացածր տոկոսադրույքով իրենից վերցնել բնակարանաշինության հիփոթեք:
Կիտիպրադիլոկային բանտարկելուց հետո նա անմիջապես խոստովանել է իր մեղքը բանկային անօրինական գործունեության համար, որից հետո գործը հանձնվել է դատարան:
Մեղքը խոստովանելու համար նրա պատժաժամկետը երկու անգամ կրճատել են՝ 13 հազար տարվա փոխարեն 6,5 հազար տարվա: