Նուբարաշենում մթերային խանութում հրդեհ է բռնկվել. գույքն ամբողջությամբ այրվել է
Դեկտեմբերի 30-ին, ժամը 00:31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:47-ին, մարվել՝ 01:05-ին:
Այրվել է մթերային խանութի փայտյա առաստաղը՝ 20 քմ և գույքը՝ ամբողջությամբ (1 սառնարան, 2 սառցախցիկ, պարենային ապրանքներ, խմիչքներ, բանջարեղեն)։