Հարցումների արդյունքում՝ Ամանորը հաճելի է հայերի 50 %-ի համար, պարտականություն`24 %–ի
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն իրականացրել է հարցում Նոր տարուն քաղաքացիների պատրաստության մասին: Այսպիսով` հարցումը իրականացվել է Երևանում հեռախոսային տարբերակով, 620 քաղաքացու հետ, հետազոտության իրականացման ժամանակահատվածն է 16.12.2017-22.12.2017:
Հարցին՝ որտեղ եք պատրաստվում դիմավորել Նոր տարին, հարցվածների 80,6 տոկոսը պատասխանել է՝ տանը, 6,5 տոկոսը` երկրից դուրս, նույնքանն էլ քաղաքից դուրս, ռեստորանում, սրճարանում` 3,2 տոկոս:
Հարցին՝ երբ են սկսում կատարել ամանորյա գնումները, քաղաքացիների 2 տոկոսը պատասխանել է՝ նոյեմբեր ամսին, 28 տոկոսը՝ դեկտեմբեր ամսին, 55 տոկոսը՝ վերջին տասն օրվա ընթացքում, 10 տոկոսը չի կատարում:
Реклама 07
Հարցին՝ ում համար են գնում ամանորյա նվերը, 89 տոկոսն ասել է՝ ընտանիքի անդամների, 48 տոկոսը՝ բարեկամների, 42 տոկոսը՝ ընկերների, 28 տոկոսը՝ կոլեգաների:
Ամանորյա սեղանի ուտեստների առումով 69 տոկոսը ասել է, որ պատրաստելու է տոլմա, նրբաբլիթ (բլինչիկ)՝ 46 տոկոսը, խոզի բուդ` 45 տոկոսը, հնդկահավ`14 տոկոսը, ձուկ, խորոված` 10 տոկոսը:
Ինչ վերաբերում է աղցաններին՝ հարցվածների 60 տոկոսը պատրաստում է մայրաքաղաքային աղցան, հավի կրծքամսով աղցան` 31 տոկոսը, սնկով աղցան` 13 տոկոսը, Կեսար` 16 տոկոսը: Խմորեղեններից հարցվածների 42 տոկոսը պատրաստում է փախլավա, գաթա, 31 տոկոսը` նապոլեոն, էկլեր` 16 տոկոսը, Միկադո` 17 տոկոսը, տղամարդու իդեալ` 6 տոկոսը, էսկիմո` 5 տոկոսը:
Ամանորյա սեղանի խմիչքներից ամենաշատը սեղանին դրվում է օղին` 72 տոկոս, գինի` 70 տոկոս, կոնյակ` 52 տոկոս, շամպայն` 40 տոկոս:
Տոնական նախապատրաստական աշխատանքները հաճելի են 50 տոկոսի համար, պարտականություն`24 տոկոսի, ֆինանսական ծանր բեռ` 18 տոկոսի, հաճելի հանգստյան օրեր` 16 տոկոսի, ձանձրալի հոգնեցուցիչ գործընթաց`10 տոկոսի: