«Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի հասույթը անցել է 4 միլիարդ դոլարից (տեսանյութ)
Լեգենդար Աստղային պատերազմներ ֆիլմաշարի հերթական «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի եկամուտը գերազանցել է 4 մլրդ դոլարը, հայտնում է korrespondent.net-ը:
2012-ին The Walt Disney Co ընկերությունը վճարել է հենց այս չափով գումար՝ Lucasfilm կինոընկերության համար (4.06 մլրդ դոլար):
Վերջին տարիների ընթացքում էկրան բարձրացած երեք ֆիլմի՝ «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում», «Աստղային պատերազմներ. Պատմություններ», «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը», ցուցադրություններից հետո Disney-ն ամբողջովին արդարացրել է ծախսերը: Սակայն հաշվի մեջ չեն ֆինանսական միջոցները, որոնք ծախսվել են արտադրության, ինչպես նաև ֆիլմի առաջխաղացման համար:
Միևնույն ժամանակ չի նշվում նաև այն եկամուտը, որը ֆիլմարտադրողն ստացել է ատրակցիոնների և թեմատիկ այգիների տոմսերի, հուշանվերների և մի շարք այլ արտադրատեսակների վաճառքից:
Նշենք, որ ֆիլմը ցուցադրվում է Հայկական կինոթատրոններում: