Ոստիկանությունը նույն աչալրջությամբ ծառայելու է նաև տոնական ու հետտոնական օրերին (տեսանյութ)
Ոստիկանությունն արդեն մեկ ամիս է՝ ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում և մարզերում և շարունակելու է նույն աչալրջությամբ ծառայել նաև տոնական ու հետտոնական օրերին։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանների ուշադրության կենտրոնում հասարակական վայրերն են։ Նրանք և հետիոտն, և մեքենայով 24-ժամյա հսկողություն են իրականացնում՝ կանխելու ցանկացած հանցավոր դրսևորում։
Մանրամասները՝ տեսանյութում: