Ռուսաստանը հեռանում է Հայաստանից. պատգամավոր
Երբ կայսրությունը գավառից հեռանում է՝ իրենից հետո դատարկություն թողնելով, այն, որպես կանոն, անցանկալի ուժերն են գրավում: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա՝ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը հեռանում Հայաստանից: «Նա դա անում է ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ, որից հետո վակուում առաջացավ, որը լցրեց Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան, իսկ հետագայում՝ նաև քեմալականները, որը դարձավ 2015 թվականի Ցեղասպանության շարունակությունը»,- ասել է Արշակյանը՝ ավելացնելով, որ Եվրասիական միությունը՝ ի դեմս Կրեմլի, դեռևս ամբողջությամբ չի հեռացել այս տարածաշրջանից: Տարածաշրջանից Մոսկվայի ամբողջությամբ հեռանալու և ինչ-որ դատարկության առաջացման դեպքում այն կձգտի լցնել ոչ միայն Թուրքիան, այլ նաև Հայաստանի քաղաքակիրթ գործընկեր Եվրամիությունը: