Գյումրիի մանկատանը մեծացած տաղանդավոր երգիչ Խորենը Լեհաստանից Հայաստան կվերադառնա ծնողների հետ ապրելու (տեսանյութեր)
Գյումրիի մանկատան նախկին սան Խորեն Սիմոնյանը, որը մեծ ճանաչում է ձեռք բերել իր երաժշտական կարողությունների շնորհիվ ու վերջին տարիներին ուսանել է Լեհաստանում, վերադառնում է Հայաստան՝ ընտանիքի հետ վերամիավորվելու համար:
«Այսoր կրկին Հայաստան եմ մեկնում՝ այս անգամ այնտեղ ընտանիքիս հետ ապրելու, Նոր տարին դիմավորելու ու այսքան տարվա բաժանությունից հետո մեր վերամիավորումը վայելելու համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է 25-ամյա Սիմոնյանը: