Բակո Սահակյանը Հադրութում մասնակցել է ՊԲ զինծառայողների նորակառույց շենքի բնակարանամուտին (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր և մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն այսուհետ ևս կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Մեխակավանում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:
Արցախի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: