Երևանի քաղաքապետարանը խոստովանում է, որ մայրաքաղաքում չլուծված խնդիրներ կան. Արմեն Հարությունյան
Երևանում խնդիրներ կան տրանսպորտի ոլորտում, և քաղաքապետարանը դա լավ է հասկանում: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ եթե համեմատենք մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրը, որը կար և՛ նախկինում, և՛ հիմա, ապա դրական փոփոխություններն այդ ուղղությամբ հնարավոր չէ չնկատել:
«Հիշեք, թե ինչպիսի տեխնիկա մենք ունեինք այն ժամանակ, և ինչպիսին է այն հիմա: Իհարկե, խնդիրը լիովին լուծելը բավականին դժվար է, և խնդիրներ դեռ կլինեն»,-ասել է Հարությունյանը` դժգոհելով, որ քաղաքացիները արագորեն ընտելանում է լավ փոփոխություններին, և ժամանակի ընթացքում դա սկսում է նրանց չբավարարել, ինչի պատճառով էլ պահանջների մակարդակը բարձրանում է: