Խոշոր ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը իրեն վստահված Mercedes-ը Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ վերածել է մետաղե ջարդոնի
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ալեքսանյանը իր վարած Mercedes մակնիշի 55 ԼՏ 700 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հաևանությամբ, բախվել է ճանապարհի աջ մասի եզրաքարերին, այնուհետև բարձրացել կանաչապատ գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի աջ մասում գտնվող հետիոտնի համար նախատեսված վայրում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան մեկ այլ քաղաքացու է պատկանում, ով այն թողել է արհեստավորի մոտ, վերջինս էլ ավտոմեքենան վերանորոգելու փոխարեն վերածել է մետաղե ջարդոնի։
.