Պարակշիևն ու Պետրոսյանը դավաճանել են մեզ, նրանց մենք պատժելու ենք. Փոստանջյան
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ասաց, որ Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանը դավաճանել են մեզ և նրանց պատժելու ենք` անդրադառնալով իր նախկին թիմակիցներին, որոնք ավագանու առաջին նիստից հետո խմբակցությունից դուրս եկան:
«Մենք մեր գործի մեջ ենք, այն պարտականությունները, պարտավորությունները, որ ստանձնել էինք, կյանքի ենք կոչում, մեր պարտականություններից չենք շեղվել, իսկ ցանկացած շեղվող ոչ միայն համապատասխան գնահատական կստանա մեզնից, այլև կպատժվի: Պարակշիևն ու Պետրոսյանը դավաճանել են մեր ծրագրին, նրանք պատժվելու են և նրանց պատժում ենք մենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: