Աշխարհի ամենափոքրիկ հյուրանոցը՝ 4 ակների վրա (լուսանկարներ)
Հորդանանցի 64-ամյա թոշակառու Մուհամմեդ ալ Մալահիմը հավաստիացնում է, որ ինքն աշխարհի ամենափոքրիկ հյուրանոցի սեփականատերն է: Հյուրերիի տրամադրության տակ է հին «Volkswagen»-ը: Մեկ գիշերն այս «համարում» անցկացնելու համար մարդիկ պետք է վճարեն 40 հորդանանական դինար, որը կազմում է մոտ 32 000 դրամ:
Մուհամմեդ ալ Մալահիմը հյուրանոցը բացել է 2011 թվականին: Այն գտնվում է Շուբակ քաղաքում:
«Ես շատ էի ցանկանում, որպեսզի այս վարը հայտնվեր տուրիստական քարտեզներում, որովհետև այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի տարածաշրջանի ամենագեղեցիկ վայրեր»,- ասում է ամենափոքրիկ հյուրանոցի սեփականատերը:
«Աշխարհում ամենափոքրիկ հյուրանոցի» պաշտոնական կոչումը պատկանում է գերմանական Ամբերգ քաղաքում գտնվում «Է Հաուս»-ին, սակայն Մուհամմեդը չի պատրաստվում հրաժարվել կոչումից
Թոշակառուն խոստովանում է, որ իր գործը վատ եկամուտներ չի բերում:
Համարում կա փոքրի սառնարան, հեռուստացույց և «Wi-Fi»: