«Apple»-ը ներում է հայցում և նոր խոստում տալիս հին «iPhone»-ների սպառողներին
Ամերիկյան «Apple» ընկերությունը ներողություն է խնդրել իր սպառողներից նրա համար, որ դիտմամբ իջեցնում էր «iPhone»-ների հին տարբերակների աշխատանքի արագությունը, և խոստացել է այլևս երեբեք նման կերպ չվարվել: Ընկերության պաշտոնական կայքում հրապարակվել է հաղորդագրություն, որում էլ նշվում է այս մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մենք գիտենք, որ ձեզնից ոմանք կարծում են, թե «Apple»-ը խաբել է ձեզ: Մենք ներում ենք հայցում: Այս խնդիրն առաջացրել է անհասկացվածություն, դրա համար մենք ցանկանում ենք պարզաբանել և պատմել այն մասին, թե ինչ փոփոխություններ ենք մենք անում»,- նշվում է տեքստում:
Նաև հաղորդվում է, որ «iPhone 6»-ի և հին մոդելների մարտկոցների փոփոխության գինը 79 դոլարից իջեցվել է 29 դոլարի:
Ընկերությունում նշել են, որ չեն գործածում և ոչ էլ կգործածեն ինչ-որ քայլեր ընկերության ապրանքների ժամկետների կրճատման նպատակով: