Մերկ դեռահասն ավտոբուսի առջև է սլացել՝ փորձելով կտրել սեռական օրգանները (տեսանյութ)
16-ամյա դեռահաս-թմրամոլը վախեցրել է ավտոբուսի ուղևորներին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:
Սկզբից պատանին փորձել է կոտրել ավտոբուսի դիմապակին գլխով, իսկ հետո պառկել է ասֆալտին և սկսել կտրել սեփական սեռական օրգանները: Այս մասին գրում է Life.ru-ն` հղում տալով «Mirror»-ին:
Ինչպես հաղորդվում է, պատահարի ժամանակ պատանին նոր սինթետիկ թմրամիջոցի ազդեցության տակ է եղել: Այդ նոր տեսակը տարածվում է Արգենտինայում: Կանչով դեպքի վայր ժամանած բժիշկները և ոստիկանները նրա մարմնի և գլխի վրա հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք նա ինքն իրեն է հասցրել: Այս պահին օրնազանց դեռահասը հիվանդանոց է տեղափոխվել: