Վատիկանի թանգարանում մաքրության ժամանակ հայտնաբերվել է Ռաֆայելի նկարները
Վատիկանի թանգարանում մաքրության ժամանակ հայտնաբերվել են նկարիչ Ռաֆայել Սանտիի երկու կտավներից: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Փորձագետները կարծում են, որ սա արվեստագետի վերջին աշխատանքներն են 1520 թվականին կատարված, նրա մահվանից առաջ: Նկարները մոտ 500 տարեկան են:
«Սա աննկարագրելի զգացում է: Իմանալով, որ սա հավանաբար նրա վերջին գործերն են, դու գրեթե զգում ես վարպետի ներկայությունը»,-ասել է Վատիկանի գլխավոր տնօրեն, նախագծի պատասխանատու Ֆաբիո Պյաչենտինին:
Աշխատանքներում նկարված են երկու կին , ովքեր ցույց են տալիս արդարությունն ու ընկերությունը: Նրանք պահպանված են թանգարանի սենյակներից մեկի պատին, որտեղ սկսել էին կատարել մաքրություն:
Կատարվում են վերականգնողական աշխատանքներ և նախատեսվում է այն ավարտին հասցնել 2022 թվականին: Վերականգնողական աշխատանքների համար թանգարանին կտրամադրվի 2,7 մլն. եվրո: