Ծնողներն իրենց աղջկան 15 տարի պահել են վանդակում, որտեղ նա մահացել է
Կնոջ սառած մարմինը գտել են փոքրիկ սենյակում, որտեղ նա ծնողների կողմից փակված է եղել 15 տարի և մահացել է քաղցից: Այս ամբողջ ընթացքում Աիրին ապրել է վանդակում և սնվել` շաբաթվա մեջ մեկ անգամ: 55-ամյա Յասուտական և 53-ամյա Յույարի Կակիմոտոն խոստովանել են իրենց հարազատ դստեր դեմ կատարած ոճիրը: Այս մասին գրում է Life.ru-ն հղում տալով Mirror-ին:
Ծնողների խոսքով, նրանք աղջկան փակել են վանդակում,երբ նրա մոտ նկատել են հոգեբանական խնդիրներ, որի պատճառով նա հակված է եղել բռնություններ կատարելու: Նրա մարմինը ծնողները գտել են դեկտեմբերի 18-ին, բայց ոստիկանությանը հայտնել են դեպքից 5 օր անց, որպեսզի այդպես լինեն իրենց աղջկա կողքին:
Երբ 33-ամյա Աիրիին գտել են, նրա կշիռը կազմել է 19 կիլոգրամ:
Ծնողների ներկայացրած հայցում ասվում է,- «Մեր աղջիկը հոգեբանական խնդիրներ է ունեցել 16-17 տարեկանում, նա վտանգավոև է եղել, այդ իսկ պատճառով մենք նրան փակի տակ ենք պահել: Նրանք դուռը կրկնակի անգամ փակել են և տեղադրել` տեսախցիկ: Ներսում եղել է աղջկա համար նախատեսված զուգարան և այլն»:
Մեկ հարկանի տունը երկակի շրջապատված է եղել ցանկապատով և տեղադրված է եղել ևս 10տեսախցիկ:
Աղջկա ծնողներն այժմ կալանավորված են: