Կառավարությունը հաստատել է փախստականներին բնակարաններով ապահովելու կարգը
Հայաստանի կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում հաստատվել է փախստական ճանաչված և հանրապետությունում ապաստան ստացած անձանց բնակարաններով ապահովելու կարգը: Որոշման նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Մասնավորապես, Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց տեղաբաշխման կարգը հաստատվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցների հաշվին կառուցված շենքերում և կառավարվում է կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության կողմից: «Դա հնարավորություն կտա լուծել փախստականներին ժամանակավոր բնակարանով ապահովելու հարցը»,-ասաց Լոքյանը: