«Սա հայ համայնքի բոլոր զավակների տունն է». Արամ Ա. Կաթողիկոսը տոների առիթով այցելել է ծերանոց (լուսանկարներ, տեսանյութ)
Նոր Տարվա և Սուրբծննդյան տոների առիթով կատարած իր այցելությունների շրջանակներում, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը դեկտեմբեր 27-ին այցելել է Բուրճ Համուտի ազգային ծերանոց, որտեղ նրան դիմավորել են Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Եպս. Փանոսյանը, ծերանոցի տնօրեն պատվելի Սեպուհ Թերզյանը, խնամակալությունն ու տիկնանց հանձնախումբը։
Այցելության ընթացքում Արամ Ա-ն զրուցել է ծերունի պապիկների ու տատիկների հետ ու նրանց փոխանցել իր հայրապետական պատգամը։ Նա նշել է, թէ Բուրճ Համուտի ազգային ծերանոցը ո՛չ միայն այնտեղ բնակող ծերերի տունն է, այլ հայ գաղութի բոլոր զավակների։ Նորին Սրբությունը ընդծել է, որ ծերանոցում բնակվելը չի նշանակում լքված լինել:
«Նոր տարվա և Քրիստոսի Սուրբծննդյան խորհրդով լեցուն այս օրերին, հայրական օրհնությամբ ու քրիստոնեական ջերմ սիրով ողջունում եմ բոլորդ։ Թող Քրիստոսի ծնունդը դառնա կենդանի ներկայություն այս նվիրական հաստատությունից ներս, ուր բարի սամարացիի օրինակով խնամք է տարվում, հոգածություն, սեր ու գուրգուրանք է ցուցաբերվում մեր հայրերի ու մայրերի նկատմամբ»,-իր պատգամաում նշել է Արամ Ա.-ն: